Մատչելիության հղումներ

Հակատանկային ական՝ ոստիկանության ակադեմիայի տարածքում


Այսօր կեսօրին մոտ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության ակադեմիայի տարածքում հակատանկային ական է հայտնաբերվել, անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և սակրավորները:

Պարզվել է, որ ակադեմիայի առաջին կուրսի ուսանող ոստիկանության ավագ սերժանտ Հ. Ս.-ը նոյեմբերի 15-ին՝ ժամը14-ի սահմաններում, Սուրենավան գյուղի «Լճեր» կոչվող տարածքից հայտնաբերել է ПГ-2Л և ОГ-98-М1 տիպի հակատանկային արկեր և իր ավտոմեքենայով նոյեմբերի 16-ի առավոտյան ներկայացրել «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ:

«Ժամը 12:41 սակրավորներն արկերը ավտոմեքենայից տեղափոխել են անվտանգ տարածք: Ժամը 14:02 ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի հրամանատարի տեղակալը արկերը տեղափոխել է հատուկ տարածք», - ասված է ՏԿԱԻՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG