Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը Աբդեսլամ Սալահին ձերբակալելու հրաման է արձակել


Լուսանկարը՝ Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնական էջից

Լուսանկարը՝ Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնական էջից

Ֆրանսիայի ոստիկանությունը Բելգիայում ծնված 26-ամյա Աբդեսլամ Սալահին ձերբակալելու հրաման է արձակել: Այս մասին հայտնում է ոստիկանության Twitter-ի պաշտոնական էջը:

«Այս անձը վտանգավոր է, նրա հետ շփման մեջ մի մտեք», - ասված է հայտարարության մեջ:

Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանցից երկուսը Բելգիայում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիներ էին: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել են պաշտոնական աղբյուրները: Բելգիայի իշխանությունները 7 մարդու են ձերբակալել, այն բանից հետո, երբ Փարիզում բելգիական համարներով երկու մեքենաներ են հայտնաբերվել՝ կասկածելով, որ երկուսն էլ օգտագործել են ահաբեկիչները: Մեքենաներից մեկում հայտնաբերվել են երեք «Կալաշնիկով» ինքնաձիգ, հինգ լիքը փամփշտակալ և տասնմեկ՝ դատարկ: Իրավապահները մեքենայում նաև մատնահետքեր են հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG