Մատչելիության հղումներ

Իրավապահները Փարիզում լքված մեքենայում 3 «Կալաշնիկով» են հայտնաբերել


Ոստիկանական գործողություն Բելգիայում, 14-ը նոյեմբերի, 2015թ․
Ոստիկանական գործողություն Բելգիայում, 14-ը նոյեմբերի, 2015թ․

Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանցից երկուսը Բելգիայում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիներ էին: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել են պաշտոնական աղբյուրները:

Բելգիայի իշխանությունները 7 մարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ Փարիզում բելգիական համարներով երկու մեքենաներ են հայտնաբերվել՝ կասկածելով, որ երկուսն էլ օգտագործել են ահաբեկիչները: Մեքենաներից մեկում հայտնաբերվել են երեք «Կալաշնիկով» ինքնաձիգ, հինգ լիքը փամփշտակալ և տասնմեկ՝ դատարկ: Իրավապահները մեքենայում նաև մատնահետքեր են հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG