Մատչելիության հղումներ

G20-ի գագաթաժողովի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն է


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անթալիայում ասուլիսի ժամանակ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անթալիայում ասուլիսի ժամանակ

Աշխարհի զարգացած երկրների առաջնորդները մասնակցում են Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին, որն անցկացվում է Թուրքիայի Անթալիա հանգստավայրում: G20-ի հանդիպումները հիմնականում անցկացվում են քննարկելու համաշխարհային տնտեսական հարցերը, բայց Փարիզի հարձակումներից հետո երկօրյա գագաթաժողովի ուշադրության կենտրոնում կլինի ահաբեկչության դեմ պայքարը:

Մինչ գագաթաժողովի մեկնարկը, համատեղ ասուլիս են տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Բարաք Օբաման ասել է, որ նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումները հարձակում էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները իր օգնությունն է առաջարկել Ֆրանսիային՝ հետաքննությանն աջակցելու հարցում:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գագաթաժողովում ահաբեկչության դեմ պայքարի «ուժեղ ուղերձ» կընդունվի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես մասնակցում է գագաթաժողովին, նշել է, թե ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարը արդյունավետ կլինի այն դեպքում, եթե «միջազգային հանրությունը համախմբի իր ջանքերը»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը գագաթաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG