Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Քերրի․ Ասադի և ընդդիմության միջև բանակցությունները կսկսվեն հունվարի 1-ից


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում կայացած հանդիպումներից հետո երեկ հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության միջև բանակցություններ սկսվեն ժամանակավոր կառավարություն ձևավորելու շուրջ:

Քերրին նշել է, որ Ասադի և ընդդիմության բանակցությունները, որոնք միտված են վերջ դնելու երկրում արդեն շուրջ չորս տարի ծավալված քաղաքացիական պատերազմին, կսկսվեն հունվարի 1-ից: Նրա փոխանցմամբ, համաձայնության գալու դեպքում 6 ամսվա ընթացքում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, իսկ 18 ամսում՝ ազատ և անկախ ընտրություններ անցկացվեն: Այդուհանդերձ, այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է, օրինակ, Ասադի դերը ժամանակավոր կառավարության մեջ, առայժմ համաձայնություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG