Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Փարիզի ահաբեկիչներից մեկի ինքնությունը


Փարիզը ահաբեկչական հարձակման հաջորդ օրը

Փարիզը ահաբեկչական հարձակման հաջորդ օրը

Ֆրանսիայի իրավապահները բացահայտել են ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկի ինքնությունը: «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, 29-ամյա Իսմայիլ Մուստաֆան ահաբեկչության ժամանակ առնվազն 129 մարդու է սպանել, 350-ին՝ վիրավորել: Իրավապահները կարողացել են պարզել նրա ինքնությունը մատնահետքով: Իսմայիլ Մուստաֆան Ֆրանսիայի քաղաքացի էր, հանցագործ անցյալ ուներ և հայտնի էր իր ծայրահեղական հայացքներով:

Ամբողջ Եվրոպայով հետաքննություն է անցկացվում: Բելգիայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են Փարիզում հարձակում իրականացնողների հետ առնչություն ունենալու մեջ: Սերբիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ հարձակվողներից մեկի մարմնի մոտ հայտնաբերված սիրիական անձնագիրը այս տարվա հոկտեմբերի 7-ին արձանագրվել է Սերբիայի և Մակեդոնիայի սահմանային Պրեսևո անցակետում: Հունաստանի իշխանությունները հաստատում են, որ այդ նույն անձնագիրը հոկտեմբերի 3-ին օգտագործվել է հունական Լերոս կղզով անցնելու ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG