Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Այսօր, երբ Մեր ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մէկտեղ Մեր ու հավատավոր Մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք Հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրասիայի եղբայր ժողովրդին:

Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրասիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ, Ֆրանսիայի ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դէմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործութիյուններից», - ասված է Կաթողիկոսի ցավակցագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG