Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ասյօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ըստ ԼՂ ղեկավարի պաշտոնական կայքէջի, դրանում, մասնավորապես, նշված է․

«Մեծարգո պարոն Նախագահ, Արցախում մեծ ցավով և վրդովմունքով ընդունեցինք նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրը: Այս հրեշավոր ու անմարդկային գործողություններն ուղղված են ոչ միայն Ձեր երկրի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Արցախը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս ծանր պահին կանգնած է մեր բարեկամ Ֆրանսիայի կողքին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, նրանց բոլոր հարազատներին ու մերձավորներին, Ֆրանսիայի ողջ ժողովրդին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG