Մատչելիության հղումներ

Վիեննայում կանցկացվեն Սիրիայի հարցով բանակցություններ


Ավստրիայի խորհրդարանի շենքը Վիեննայում, արխիվ

Ավստրիայի խորհրդարանի շենքը Վիեննայում, արխիվ

Այսօր Վիեննայում նախատեսված է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման բանակցությունների հերթական հանդիպումը: Բանակցություններում ներգրավված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի և Մերձավոր արևելքի երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախօրեիեն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը ասել էր, որ մի շարք դժվար խնդիրներ կան, որոնցից մեկը և հավանաբար ամենադժվարինը Բաշար ալ Ասադի հարցն է: Այսօր, մինչ բանակցությունների մեկնարկը, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Փարիզի հարձակումները հրատապ են դարձնում Վիենայի հանդիպումը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին նշել է՝ Փարիզի հարձակումները ցույց են տալիս, որ պետք է ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Վիեննայի հանդիպման օրակարգը փոփոխություններ կկրի, կապված՝ Փարիզի հարձակումների հետ: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե հարձակումները «ազդեցություն կթողնեն բանակցային գործընթացի և մթնոլոտի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG