Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ «Առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններով ճնշում են հակառակորդին»


Նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի նախահարձակ գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG