Մատչելիության հղումներ

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուրբաթ երեկոյան Փարիզում պայթյուններ և կրակոցներ են հնչել, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել:


Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

07:58 14.11.2015

Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

07:54 14.11.2015

Հայաստանի արտգործնախարարը հայտարարություն է տարածել Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ:

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

05:29 14.11.2015
Հեղինե Բունիաթյան

Րոպեներ առաջ նախագահ Օլանդը ժամանել է «Բատլական» համերգասրահ, որտեղ ըստ հաղորդումների,մոտ 100 մարդ է սպանվել:
«Մենք ցանկացանք լինել այն մարդկանց կողքին, որոնք տեսան այս ահասարսուռ տեսարանները, եկանք ասելու, որ պատրաստվում ենք պայքարել, եւ որ մեր պայքարը լինելու է անողոք: Ահաբեկիչները, որոնք պատասխանատու են այս ողբերգության համար, պետք է իմանան, որ հանդիպելու են Ֆրանսիայի դիմակայությանը, Ֆրանսիան վճռական է, միասնական եւ թույլ չի տա իրեն ահաբեկել»,-հայտարարել է Օլանդը:​

04:52 14.11.2015
Հեղինե Բունիաթյան

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նախագահ Օլանդը պատրաստվում է այցելել համերգասրահ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, շուրջ 100 մարդ է զոհվել:

Բեռնել ավելին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG