Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը պատրաստ է քաղաքացիությունից զրկել Սաակաշվիլիին


Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում, 28-ը հոկտեմբերի, 2015թ.
Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում, 28-ը հոկտեմբերի, 2015թ.

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատրաստ է գործել համաձայն օրենքի և դադարեցնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքացիությունը, հայտարարել է նախագահի խորհրդականը:

«Վրաստանի քաղաքացիության մասին օրենքն անթույլատրելի է համարում այլ երկրի քաղաքացիություն ընդունելը: Ինչ վերաբերում է հենց այս դեպքին, Վրաստանի քաղաքացու՝ այլ երկրի քաղաքացիության ընդունումը առանց պայմանների հիմք է Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար»,- ավելացրել է նախագահի խորհրդականը:

Նախօրեին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել էր, որ դեկտեմբերի սկզբին նախագահին Սաակաշվիլիի քաղաքացիության հարցի վերաբերյալ եզրակացություն կուղարկի։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել Օդեսայի նահանգապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG