Մատչելիության հղումներ

Փոխատեղում Զինված ուժերի հրամկազմում


Զորահանդես Երևանում, արխիվ
Զորահանդես Երևանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու և զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ նշանակելու, իսկ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ ԶՈւ ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու և ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին: Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG