Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի վարչապետին


Լիբանան, Բեյրութ - Փրկարարները նոյեմբերի 12-ի ահաբեկչության վայրում
Լիբանան, Բեյրութ - Փրկարարները նոյեմբերի 12-ի ահաբեկչության վայրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել։

«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ հղում Ձեզ և Լիբանանի եղբայր ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG