Մատչելիության հղումներ

logo-print

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական Զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում ասված է․ - «2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը և Միքայել Առաքելի Թորոսյանը: Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն»:

Քննչական կոմիտեն իր խորին ցավակցություններն է փոխանցում երկու զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG