Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու, մեղավորները պատժվելու են


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում խորին ցավակցություն է հայտնում մարտական հենակետում երեկ սպանված զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հարազատներին ու խստագույնս դատապարտում «ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը»:

«Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Միաժամանակ, պաշտպանության նախարարությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG