Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցիների կրակոցներից ԼՂ ՊԲ երկու զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Երեկ ժամը 21-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնված 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնված 1996թ.), հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG