Մատչելիության հղումներ

logo-print

«Ջիհադի Ջոնը»՝ ամերիկյան օդային հարձակման թիրախ


«Ջիհադի Ջոնը» պատանդների գլխատումը պատկերող տեսանյութում, արխիվ

«Ջիհադի Ջոնը» պատանդների գլխատումը պատկերող տեսանյութում, արխիվ

Միացյալ Նահանգները երեկ օդային հարված է հասցրել ահաբեկչին, ով հայտնի է «Իսլամական պետության» տարածած մի շարք տեսանյութերից, որոնցում գլխատում է պատանդներին կամ մասնակցում նրանց մահապատիժներին՝ նախապես հանդես գալով անգլերեն հայտարարություններով:

Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի անանուն պաշտոնյան ասել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ծագումով քուվեյթցի Մոհամեդ Էնվազին, ում «Ջիհադի Ջոն» են անվանում, ամենայն հավանականությամբ, սպանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած «խալիֆաթի մայրաքաղաքի» մերձակայքում: Այնուհանդերձ, պաշտոնյան հավելել է, որ դեռ շատ վաղ է դա միանշանակ պնդելու համար:

Հաղորդվում է նաև, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG