Մատչելիության հղումներ

Նախագահն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստում հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են սեպտեմբերի 3-6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

«Այս տարվա սեպտեմբերի 3-6-ը կայացած հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, և դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին մեր երկրում իրականացնում են մեր պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ: Մենք նման զորավարժություններ քիչ ծավալի ենք անցկացրել՝ 2008 և 2013 թվականներին, բայց այս անգամ զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով և, անշուշտ, աննախադեպ էին: Դուք նաև տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, և մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել: Նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»,- նիստի սկզբում ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG