Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ղեկավարները մտադիր են անտեսել Իսպանիայի ՍԴ որոշումը


Կատալոնիայի խորհրդարանի նիստը, 9-ը նոյեմբերի, 2015թ․

Կատալոնիայի խորհրդարանի նիստը, 9-ը նոյեմբերի, 2015թ․

Երեկ Իսպանիայի Սահմանադրական դատարանը, հետևելով կառավարության հորդորներին, կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի՝ երկուշաբթի օրն ընդունած բանաձևը երկրամասի անկախության մասին, փոխանցում է El Mundo-ն:

Ըստ Իսպանիայի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իրավունք ունի չեղյալ հայտարարել անկախության հռչակումն ու անջատականության մեղադրանքով պատասխանատվության ենթարկել ցանկացած անձի, այդ թվում՝ անձեռնմխելիություն ունեցող:

Մեղադրյալների նստարանին այժմ կարող են հայտնվել ինչպես Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը, այնպես էլ խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը և ևս 19 պատգամավորներ, Կատալոնիայի խորհրդարանի աշխատակազմի 6 անդամներ և 12 խորհրդականներ:

Ավելի վաղ, հիշեցնենք, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել էր բանաձևը հաստատվելու դեպքում իրավական քայլեր ձեռնարկել կատալոնական խորհրդարանի դեմ:

Ի պատասխան՝ Կատալոնիայի առաջնորդները հայտարարել են, թե մտադիր են անտեսել Սահմանադրական դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG