Մատչելիության հղումներ

50 մլն դրամ՝ Տուլայի վթարից տուժածներին փոխհատուցմանը


Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Հայաստանի կառավարությունը այսօրվա որոշմամբ իր պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ կհատկացնի տրանսպորտի և կապի նախարարությանը՝ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1․5 միլիոն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի կապահովվի Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստան՝ հոգալով տեղափոխման ծախսերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին, փաստեց ստեղծված հանձնաժողովի արդյունավետ ու օպերատիվ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG