Մատչելիության հղումներ

Ուզբեկստանցի ընդդիմադիրը 21 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց


Ուզբեկստանցի ընդդիմադիր գործիչ Մուրոդ Ջուրաևը 1994 թվականին

Ուզբեկստանցի ընդդիմադիր գործիչ Մուրոդ Ջուրաևը 1994 թվականին

Ուզբեկստանում ազատ է արձակվել նշանավոր ընդդիմադիր գործիչ Մուրոդ Ջուրաևը, ով ավելի քան 21 տարի բանտում էր գտնվում:

Էթնիկ թուրքմեն Ջուրաևը ձերբակալվել էր 1994 թվականին և մեղադրվել բռնի հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Նրա համախոհները հայտարարում էին, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

1995 թվականին Ջուրաևը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Սակայն ուզբեկական իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել էին ժամկետները՝ հայտարարելով, թե նա «խախտել է բանտի ներքին կարգը» («գազարը սխալ է մաքրել»):

63-ամյա Ջուրաևը ազատ արձակվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հանդիպումից երկու շաբաթ անց:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG