Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի միջնորդները անհանգստացած են ծանր զենքերի կիրառման վտանգից


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, 27-ը հոկտեմբերի, 2015թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, 27-ը հոկտեմբերի, 2015թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման հույս են հայտնում: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդի թվիթերյան գրառման մեջ, որը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Թվիթերում րոպեներ առաջ կատարած սեփական գրառմամբ էլ ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ համանախագահները ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG