Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է Հայաստանի կոմկուսի ղեկավարներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի ներկայացուցիչների՝ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ:

Կումունիստ գործիչները նախագահին ներկայացրել են Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ՀԿԿ-ի դիրքորոշումը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Տաճատ Սարգսյանը Սերժ Սարգսյանին է փոխանցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG