Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»․ Արդեն տեսանելի է, որ հանրաքվեի գործընթացը լեգիտիմ չէ


Ընդդիմադիր գործիչները ասուլիսում հայտարարում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորման մասին, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2015թ․

Ընդդիմադիր գործիչները ասուլիսում հայտարարում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորման մասին, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարևոր և թեժ շրջանում Ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող և սահմանափակող ապօրինություն է, այլև արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների և դրա հանրաքվեի գործընթացի լեգիտիմ չլինելու հանգամանքը»:

«Նոր Հայաստան»-ը շեշտում է, որ մայիսի 4-ից հետո, երբ կալանավորման փոխարեն որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությամբ կալանքից ազատ արձակվեցին փետրվարի 18-ին «վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործով» հետապնդվող Սեֆիլյանը և նրա գործընկերները, նշված գործով ամիսներ շարունակ ըստ էության դատավարական գործողություններ չեն կատարվել: «Սակայն այդ շինծու գործի վարույթը չի կարճվում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ճնշում գործադրել Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործընկերների վրա և սահմանափակել ու խոչընդոտել նրանց քաղաքական և քարոզչական գործունեությունը», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը երեկ հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ մասնակցելու վերը նշված քրեական գործով քննչական գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG