Մատչելիության հղումներ

77-ամյա Լուսիկ Աբովյանը հայրենադարձվեց


ԿԽՄԿ-ի լոգոն
ԿԽՄԿ-ի լոգոն

Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան է հայրենադարձվել հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։

ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն, հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

«Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով», - ասված է հաղորդագրությունում:

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG