Մատչելիության հղումներ

Հալեպի հայկական շրջանների ջրամատակարարումը վերականգնվել է


Սիրիա - Կառավարական բանակի զինվորականները վերացրել են Հալեպի նահանգում գտնվող Քվեյրիս օդային ռազմակայանի շրջափակումը, 11-ը նոյեմբերի, 2015թ․
Սիրիա - Կառավարական բանակի զինվորականները վերացրել են Հալեպի նահանգում գտնվող Քվեյրիս օդային ռազմակայանի շրջափակումը, 11-ը նոյեմբերի, 2015թ․

Հալեպի հայկական շրջանների ջրամատակարարումը չորեքշաբթի հետմիջօրեին վերականգնվել է: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով իր աղբյուրը Սիրիայի հայաշատ այդ քաղաքում։

Աղբյուրը նաև նշել է, որ ջրամատակարարումը կարող է կարճատև լինել, և հավելել, որ հայկական շրջանները շարունակում են մնալ առանց էլեկտրականության:

Հիշեցնենք, Հալեպը հոկտեմբերի վերջից պաշարման մեջ էր, քաղաքն արտաքին աշխարհին կապող միակ՝ Խանասերի ճանապարհը փակ էր։ Անցած շաբաթ Սիրիայի կառավարական բանակը վերացրեց քաղաքի շրջափակումը՝ վերահսկողություն հաստատելով Հալեպ-Խանասեր և Էսրիա-Սալամիա ավտոմայրուղիների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG