Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհը անանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG