Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները այսօր Սոչիում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև 2015-2017 թվականների համագործակցության ծրագիրը:

Գևորգ Կոստանյանի և Յուրի Չայկայի ստորագրած փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։

Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:

2016-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության» վերաբերյալ փորձի փոխանակումը:

Իսկ 2017-ին ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը վերաբերող թեմաները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազները վերապատրաստվեն ՌԴ դատախազության ակադեմիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG