Մատչելիության հղումներ

logo-print

Ձեռներեցը մեղադրվում է դպրոցներին ախտահարված հրուշակեղեն մատակարարելու մեջ


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։

Նախնական քննության տվյալներով՝ արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի 62-ամյա բնակիչը՝ Գ. Նազարյանը։ Արտադրամասում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները և պարագաներն աղտոտման վտանգը բացառող հաճախականությամբ և ոչ պատշաճ մաքրման ու ախտահանման ենթարկելու պայմաններում արտադրողը թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ երկրորդային աղտոտվածությամբ՝ ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկ) և Բացիլուս Ցերեուս (Bacillus cereus) տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն, որը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է 1998-2008թթ. ծնված դպրոցական երեխաներին:

Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել և իրացնելը, որը զուգորդվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների թողարկմամբ և անզգուշությամբ երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառելով)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG