Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկել են ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման հարցերը


Հայկական բանակի ստորաբաժանում, արխիվ

Հայկական բանակի ստորաբաժանում, արխիվ

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

«Կարևորելով խառը սկզբունքով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացումը, և կարևորել է զորակոչի արդարության և թափանցիկության, բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը»,- փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները և առաջադրելով որոշակի խնդիրներ՝ Օհանյանը փաստել է, որ կատարված հետևողական աշխատանքի արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակաբար նվազում են, սակայն դեռևս կան որոշակի թերացումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները զորակոչ առ զորակոչ ավելի են խստացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG