Մատչելիության հղումներ

Զեպ Բլատերը հոսպիտալացվել է


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր, արխիվ։
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր, արխիվ։

Ցյուրիխից ստացված հաղորդագրության համաձայն, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը փոխադրվել է հիվանդանոց։ Ըստ «Գարդիան»-ի, 79-ամյա Բլատերի մոտ «նյարդային շոկ է»։ CNN հեռուստակայանը նշում է, որ Բլատերը երեկվանից է գտնվում շվեյցարական հիվանդանոցում։

Անցած ամիս Բլատերի լիազորությունները ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ 90 օրով սառեցվել են։ Հանձնաժողովն այդ որոշումն ընդունել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ։

Բժիշկների փոխանցմամբ, Բլատերի առողջական վիճակը մտահոգություն չի հարուցում, և գալիք երկուշաբթի կամ երեքշաբթի օրը նա դուրս կգրվի հիվանդանոցից։ Բլատերի խոսնակ Կլաուս Շտելկերը հաստատել է այդ լուրը։

Շվեյցարացի իրավապահները Բլատերին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ։ ՖԻՖԱ-ի նախագահը հերքում է մեղադրանքները։

Կոռուպցիոն գործողությունների կապակցությամբ ՖԻՖԱ-ի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը տեղի է ունեցել այս տարվա մայիսին, բայց այն ժամանակ կասկածյալների ցուցակում կառույցի նախագահի անունը չի եղել։

Մինչդեռ, այս աշնանը շվեյցարացի քննիչները հրապարակել են նոր տեղեկություն այն մասին, որ Բլատերը ֆինանսական ապօրինի գործարքներ է կատարել։ Խոսքը, մասնավորապես, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին երկու միլիոն շվեյցարական ֆրանկ փոխանցելու գործի մասին է։ Պլատինին նույնպես հերքում է մեղադրանքը։

Այս պահին ՖԻՖԱ-ի նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահ, Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի նախագահ Իսա Հայյաթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG