Մատչելիության հղումներ

Ալիևը հակաօդային պաշտպանության զորամաս է այցելել


Ադրբեջան - Ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ադրբեջան - Ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ծանոթացել է հակաօդային պաշտպանության զորքերի զորամասում ստեղծված պայմաններին: Այդ մասին հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ Ալիևը ЗРК С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» բրիգադի տեսչություն է իրականացրել, ծանոթացել անձնակազմի գործնական հմտություններին և մարտական հերթապահության պայմաններին, այցելել է զենիթային հրթիռների մեկնարկային դիրքեր, որտեղ դիտարկել է արձակման համակարգերը:

«Նաև պետության ղեկավարին ցուցադրվեցին Աղդամի շրջանում սեպտեմբերի 15-ին խոցված հայկական X-55 անօդաչու թռչող սարքի մնացորդները», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ժամանակին հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 15-ի տեղեկատվությունը «հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք» ոչնչացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG