Մատչելիության հղումներ

Մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը


Լևոն Մութաֆյան
Լևոն Մութաֆյան

Մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Այս տեղեկությունը «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեցին Ոստիկանությունից:

Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին՝ այսօր ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին: Դեպքի վայր մեկնած քննիչն ու դատաբժիշկը դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG