Մատչելիության հղումներ

Մարտական ուղղաթիռների զորավարժություններ Ադրբեջանում


Թուրքական արտադրության AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռը ադրբեջանական զինավարժարանում, արխիվ
Թուրքական արտադրության AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռը ադրբեջանական զինավարժարանում, արխիվ

Ադրբեջանում կայացել են ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռների թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների ժամանակ, որի մարտական կրակի փուլին հետևել է նաև երկրի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, օդաչուները պայմանական թշնամու ցամաքային շարժվող և անշարժ թիրախների, տարբեր օբյեկտների, զրահատեխնիկայի հայտնաբերման նորմատիվ առաջադրանքներ են կատարել, ստուգվել է պահեստային և օպերատիվ օդակայաններում ավիացիոն տեխնիկայի տեղաբաշխմանը ցամաքային ծառայությունների պատրաստության աստիճանը: Այնուհետև կառավարվող ավիացիոն հրթիռների օգնությամբ ոչնչացվել են տարբեր թիրախներ:

Ըստ ադրբեջանական գործակալության՝ Հասանովի առաջադրած խնդիրները ուղղաթիռների անձնակազմերը հաջողությամբ կատարել են, մարտական կրակի արդյունքները բարձր են գնահատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG