Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Հայաստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն


Ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ
Ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Պուտինի այսօր ստորագրած կարգադրությունում:

Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG