Մատչելիության հղումներ

logo-print

Տաջիկստանում ռուսական բազայի սպան ձերբակալվել է սպանության կասկածանքով


Զինվորական շքերթ Տաջիկստանում ռուսական ռազմաբազայում, արխիվ

Զինվորական շքերթ Տաջիկստանում ռուսական ռազմաբազայում, արխիվ

Տաջիկստանի իշխանությունները ձերբակալել են ռուս սպայի: Մայրաքաղաք Դուշանբեի մոտակայքում տեղակայված ոուսական ռազմակայանում ծառայող 26-ամյա Իվան Շերբակովը կասկածվում է երիտասարդ կնոջ սպանության մեջ:

Սա Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված առաջին նման դեպքը չէ: Ռազմակայանի ռուս զինծառայողները անցած տարի սպանել էին տաքսու վարորդի: Մի քանի ամիս առաջ դատարանը 13 և 17 տարվա ազատազրկման դատապարտեց սպանության համար մեղավոր ճանաչված զինվորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG