Մատչելիության հղումներ

Թուրքիայում Սիրիա անցնել և ԻՊ-ին միանալ պատրաստվող 38 օտարերկրացի է ձերբակալվել


«Իսլամական պետության» զինյալները, արխիվ

«Իսլամական պետության» զինյալները, արխիվ

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 38 օտարերկրացիներ, այդ թվում` կանայք և երեխաներ, ձերբակալվել են Ադանայի տարածաշրջանում, երբ փորձել են թափանցել Սիրիա՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու համար:

Ձերբակալվածներից 14-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 7-ը՝ Ինդոնեզիայից, մնացածը՝ Իրաքից, Իրանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից և Աֆղանստանից:

Ավելի քան 30 մարդ էլ ձերբակալվել է Իրանում՝ ահաբեկչության կասկածանքով: Հետախուզության նախարարության փոխանցմամբ՝ այդ անձինք փորձել են հատել Իրաքի սահմանն ու միանալ այդ երկրում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG