Մատչելիության հղումներ

Ինքնահրկիզման փորձ Երևանի կենտրոնում․ տուժածի վիճակը ծանր է


Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (ՏԿԱԻՆ) երեկ ժամը 23:10 տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա․ անհրաժեշտ է օգնություն:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

«Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թվականին ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013թ․, Գ.՝ ծնվ. 2010թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով», - ասված է հաղորդագրությունում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին և ստորին վերջույթների շրջանում, և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG