Մատչելիության հղումներ

Անկարգություններ Ավստրալիայի Սուրբ Ծննդյան կղզու փախստականների կենտրոնում


Քրդական ծագման Իրանի քաղաքացի Ֆազել Չեգենի
Քրդական ծագման Իրանի քաղաքացի Ֆազել Չեգենի

Ավստրալիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երեկ Սուրբ Ծննդյան կղզում տեղակայված փախստականների կենտրոնում անօրինական միգրանտների մասնակցությամբ տեղի ունեցած անկարգությունների մեղավորներին ձերբակալելու համար։

Բողոքի ակցիաներն ու հրդեհները կենտրոնում սկսվել են երկու օր առաջ՝ այն բանից հետո, երբ չպարզված հանգամանքներում մահացել է ապօրինի միգրանտներից մեկը, որը փորձում էր կացարան փնտրել։ Քրդական ծագման Իրանի քաղաքացի Ֆազել Չեգենին կենտրոնից փախուստի էր դիմել նոյեմբերի 7-ին։ Հաջորդ օրը նրա մարմինը հայտնաբերվել է ժայռերի ստորոտում։ Նրա մահվան պատճառը չի պարզվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG