Մատչելիության հղումներ

Տուլայի վթարից տուժածներին փոխհատուցման նախագիծը պատրաստ է


Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծի նախատեսվում է վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 միլիոն 500 հազարական դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

Նշվել է, որ որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի գործադիրի առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի կառավարության որոշման հաստատումից հետո։

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում ներկայացվել է տեղեկություն իրականացված աշխատանքների և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG