Մատչելիության հղումներ

Էթնիկ ադրբեջանցիների բողոքի ցույց Իրանում


Իրանի հյուսիս-արևմուտքում երեկ բողոքի ցույցի են դուրս եկել էթնիկ ադրբեջանցիները: Պատճառը մանկական հեռուստատեսային հաղորդումներից մեկն էր, որտեղ ադրբեջանցի տղան ատամները մաքրել է զուգարանի խոզանակով: Ցուցարարները ռասիզմի դրսևորում են որակել վիրավորական այս տեսարանը:

Ականատեսները «Ազատության» իրանական ծառայությանը փոխանցել են, որ բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել:

Մանկական հաղորդման հեռարձակումը դադարեցվել է, հեռուստաընկերության փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է հաղորդման խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG