Մատչելիության հղումներ

Կոսովոն չի անդամակցի Միավորված ազգերի կազմակերպության կազմում գործող կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը՝ UNESCO-ին: Դա պարզ դարձավ մի քանի ժամ առաջ Փարիզում տեղի ունեցած քվեարկության ավարտին:

Սերբիայից անջատված Կոսովոյի անդամակցության օգտին հանդես եկավ UNESCO-ի անդամ պետություններից 92-ը: 50 պետությունների ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել Կոսովոյին UNESCO-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելուն: Սերբիան և Ռուսաստանը կտրականապես դեմ էին Կոսովոյի` UNESCO-ին անդամակցելու գաղափարին՝ պնդելով, որ դա հղի է կազմակերպության գործունեության անհարկի քաղաքականացման վտանգով:

ՄԱԿ-ի կազմում գործող կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը Կոսովոյի լիիրավ անդամակցությանը դեմ է եղել նաև Հայաստանը, այդ մասին «Ազատությանը» հայտնեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այս քվեարկությունը մեր բարոյական հաղթանակն էր»,- մեկնաբանելով քվեարկության արդյունքները` հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Ռուսաստանից, Սերբիայից և Հայաստանից բացի Կոսովոյի լիիրավ անդամակցությանը դեմ են քվեարկել նաև ԵՏՄ անդամներ Ղազախստանն ու Բելառուսը, ինչպես նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Ուրուգվայը, Վենեսուելան, Ինդոնեզիան:

Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 110 պետություն, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամների մեծ մասը:

Սերբիան, սակայն, շարունակում է ընդդիմանալ Կոսովոյի անկախությանը՝ այս հարցում ունենալով նաև Մոսկվայի աջակցությունը, որը արգելափակել է այդ երկրի անդամակցությունը ՄԱԿ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG