Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանացիները A321-ի վթարի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցել Մոսկվային


Եգիպտոսում կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոսում կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաղորդում են, որ Ռուսաստանին են փոխանցել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարին վերաբերող` իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվության մի մասը:

Բրիտանական հետախուզությունը պնդում է, որ Շարմ էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչական գործողությունն էր:

«Տեղեկատվության մի մասը գաղտնի է, և մենք Մոսկվային ենք փոխանցել այն ամենը, ինչ ի վիճակի էինք», - ռուսական Sputnik գործակալությանը փոխանցել է բրիտանական արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ բրիտանական կողմը ավիավթարին վերաբերող որոշ տեղեկություններ փոխանցել է Մոսկվային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG