Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողի մահվան դեպք Թովուզի զորամասում


Ադրբեջանի բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Ադրբեջանի բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի՝ Թովուզում տեղակայված զորամասում զոհվել է 19-ամյա զինվոր Մուհամեդ Սիրաջլին: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ թեև զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, հարազատները պնդում են, որ նրան սպանել են:

«Մեզ զանգահարեցին և ասացին, որ Մուհամեդը ինքնասպան է եղել: Նրա մարմինը տեղափոխվել է Գյանջայի թիվ 3 հիվանդանոցի դիահերձարան: Երբ մենք գնացինք այնտեղ, նրա մեջքին տեսանք երեք հրազենային վերք: Ինչպե՞ս կարող էր նա կրակել իր մեջքին: Առավել ևս՝ երեք անգամ», - «Ազատության» հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Ֆիքրեթ Իսրայիլովը:

Զինվորի մահվան դեպքը Հայաստանին սահմանակից ադրբեջանական շրջանում տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին:

Հորեղբոր վկայությամբ, իր զարմիկը հաշմանդամ էր՝ տեսողական խնդիրներ ուներ, և նրան չեն ցանկացել զորակոչել, սակայն Սիրաջլին այս տարվա ապրիլին կամավոր մեկնել էր բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG