Մատչելիության հղումներ

Կապան-Մեղրի ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհը կիրակի օրը ժամը 16:30-դրությամբ երկկողմանի երթևկելի էր:

Մ17 միջպետական ճանապարհի 41-րդ կիլոմետրում նոյեմբերի 7-ի երեկոյան տեղի ունեցած քարաթափման հետևանքով շուրջ 400 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները փակել էին ճանապարհի ամբողջ երթևեկելի հատվածը:

Երեկ վաղ առավոտից Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի և մեխանիզմների միջոցով ճանապարհից քարերի հեռացման աշխատանքներ են իրականացրել, և ճանապարհն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG