Մատչելիության հղումներ

Աղմուկ՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռի ձայնագրության վերջին վայրկյանին


Մեկ շաբաթ առաջ Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի սև արկղի ձայնագրության վերջին վայրկյանին աղմուկ է լսվում, հայտարարել է աղետի պատճառներն ուսումնասիրող քննչական խմբի ղեկավար Այման էլ-Մուքադեմը, հավելելով, որ առայժմ փորձագետները փաստեր են հավաքում և դեռ վաղ է հայտարարություններ անել աղետի պատճառների մասին:

Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները, մինչդեռ, հղում անելով իրենց հետախուզական ծառայություններին, հայտարարել են, որ հոկտեմբերի 31-ին Սինայի հանգստարանային Շարմ ալ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող օդանավի կործանման ամենահավանական պատճառը A321-ում տեղադրված ռումբն է եղել:

Շաբաթասկզբին 224 մարդու կյանք խլած աղետի պատասխանատվությունը ստանձնել էր «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետություն» խմբավորումը:

Մուքադեմը նշել է, որ ինքնաթիռն ընկել է թռիչքի 23-րդ րոպեին, երբ գործել է ինքնաթիռի ավտոպիլոտը: Նրա խոսքով, ինքնաթիռի բեկորները ցրված են եղել ավելի քան 13 կիլոմետր շառավղով, ինչը «համապատասխանում է թռիչքի պահին ինքնաթիռի՝ մասերի բաժանման վարկածին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG