Մեկ շաբաթ առաջ Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի սև արկղերի վերծանության առաջին արդյունքները վկայում են, որ վթարի պատճառը պայթյունն էր:
Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը` վկայակոչելով քննչական մարմիններին մոտ կանգնած աղբյուրները: «Թռիչքի առաջին 23 րոպեները բնականոն ընթացք են ունեցել»,- պնդել է ֆրանսիական գործակալության աղբյուրը: