Մատչելիության հղումներ

«Հայկական ժամ»-ի դեմ քրեական գործ է հարուցվել Օհանյանի տիկնոջն առնչվող հոդվածների համար


«Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքի գլխավոր էջը, 6-ը նոյեմբերի, 2015թ․

«Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքի գլխավոր էջը, 6-ը նոյեմբերի, 2015թ․

ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածների առնչությամբ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության, այս որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին»:

Գլխավոր դատախազությունը նաև նշում է՝ հրապարակումներում հիշատակվող միջադեպի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 2002 թվականին տեղի ունեցած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործով 2003թ. դատավճռով Աննա Խաչատրյանը դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով:

«Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG