Մատչելիության հղումներ

Մոգերինին կայցելի Կիև և Թբիլիսի


Ֆեդերիկա Մոգերինի և Պետրո Պորոշենկո, Կիև, 17-ը դեկտեմբերի, 2014թ․
Ֆեդերիկա Մոգերինի և Պետրո Պորոշենկո, Կիև, 17-ը դեկտեմբերի, 2014թ․

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ը կայցելի Ուկրաինա և Վրաստան:

Այս մասին տեղեկացնում է ԵՄ ներկայացուցչի գրասենյակը: Ըստ տարածված հաղորդագրության, երկուշաբթի օրը Մոգերինին կայցելի Կիև, երեքշաբթի՝ Թբիլիսի:

Այցերի ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավարը նախատեսում է հանդիպել Արևելյան գործընկերության անդամներ Ուկրաինայի և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի վաղ ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG